Գաղտագողի պատրաստել են կառավարության որոշում, գաղտագողի ընդունել այն և փաստի առջև կանգնեցրել մոտ 5000 մարդու. ԲՊՀ գիտխորհրդի անդամ
Գաղտագողի պատրաստել են կառավարության որոշում, գաղտագողի ընդունել այն և փաստի առջև կանգնեցրել մոտ 5000 մարդու։ Եթե նախարարը համարում է, որ ինքը մեր նախարարը չէ, այս համալսարանը նախարարությանը չէ, եթե մարդիկ չեն հասկանում, որ 5000 -ից ավելի մարդու նկատմամբ պետք է տարրական հարգանք, մեզ նման նախարար պետք չի, թող գնա դառնա այն կառույցի ղեկավարը, ում հետ ավելի կարևոր հարցեր ունի։ Այս մասին հայտարարել է ԲՊՀ գիտխորհրդի անդամ, ԲՊՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավ., ժողովրդավ. և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը։
«Ինչպես կարող էր լինել, որ 5000-ից ավել մարդու հարցը առանց իրենց գոնե տեղյակ պահելու շրջանառություն է ունենում։ Ի դեպ, պարոն Բարսեղյանը մի քանի օր առաջ մեզ հետ հանդպման ժամանակ վստահեցնում էր, որ նման պաշտոնական գործընթաց չկա։ Սա արձանագրենք»,- նշել է Թորոսյանը։