Պատգամավորները, որոնք չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին, չպետք է ընդհանրապես ստանան աշխատավարձ. Ալեն Սիմոնյան
Համարում եմ, որ ԱԺ պատգամավորները, որոնք չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին, չպետք է ընդհանրապես ստանան աշխատավարձ, չնայած մեր ընդդիմադիր գործընկերները ստանում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս պարգևավճար ստացան իշխող խմբկացության պատգամավորները, իսկ ընդդիմադիր պատգամավորները, նրանց օգնականներն ու աշխատակիցները չեն ստացել:
«Ինչ վերաբերում է իրենց օգնականներին, նրանց մեծ մասը նույնպես բացակայում է և չեն կարող ստանալ: Իսկ ովքեր գալիս են, մենք արդեն ունենք դեպք, երբ ընդդիմադիր պատգամավորը դիմել է, որ իր օգնականներն ու աշխատակիցները գալիս են, այդ պարագայում ես անհատապես կդիտարկեմ:
Սա սեպտեմբերի 21-ի Անկախության օրվա հետ կապված պարգևավճար է, որն ամեն տարի տրվել է: Դա իմ պատասխանատվության տակ է, ես եմ այդ որոշումը կայացրել»,-ասել է նա: