Հարմարավետ պայմաններ ԲԴԽ-ում Կարեն Անդրեասյանի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի համար հարմարավետ պայմաններ են ստեղծում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում կտրամադրվի։ Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորներին պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կիրառել նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի նկատմամբ:
Արդեն մի քանի օր է, ինչ Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է, բայց արդեն սկսել է մտածել ֆինանսական վիճակը կայունացնելու մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: