Թուրքիայի հանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
Թուրքիայի Բարթին նահանգի Ամասրա շրջանում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի։
Այս մասին հայտնել են նահանգի իշխանությունները։
Ըստ տեղեկությունների՝ փլատակների տակից հանվել է 36 հանքափոր, որոնցից 25-ը մահացել են, վեց հանքափոր ուղարկվել են Ստամբուլի բուժհաստատություններ։