Ուկրաինայում վերականգնվել է 15 էներգետիկ օբյեկտ. Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական ծառայությունները վերականգնել են պայթյունների հետևանքով վնասված 15 էլեկտրացանցեր, որոշ քաղաքներում և շրջաններում շարունակվում են էլեկտրաէներգիայի անջատումները։ Այս մասին գրում է Ria.ru-ն։
Զելենսկին հորդորել է ուկրաինացիներին միտումնավոր նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը պիկ ժամերին, որպեսզի էներգահամակարգը կայուն աշխատի։