Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն. Բայդեն
Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն, ԱՄՆ վարչակազմը դեմ է դրանց մասնակիցների նկատմամբ բռնության կիրառմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքը մեջբերում է TACC-ը:
Կալիֆորնիա նահանգում իր ելույթի ժամանակ նա նկատել է, որ ներկաներից մեկի մոտ պաստառ է եղել, որի վրա գրված է եղել՝ «Ազատ Իրանը»։
«Մենք աջակցում ենք Իրանի քաղաքացիներին և խիզախ կանանց»,- ասել է պետության ղեկավարը։
Նա կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել բռնությունը իրենց քաղաքացիների նկատմամբ, ովքեր պարզապես օգտվում են իրենց տարրական իրավունքներից։