Ռուսաստանը փորձում է ոչնչացնել Starlink-ն Ուկրաինայում․ Իլոն Մասկ
Ռուսաստանն ակտիվորեն փորձում է ոչնչացնել Ուկրաինայում Starlink արբանյակային ինտերնետ համակարգը, հայտարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։
Նրա խոսքով՝ համակարգը կարող է դադարեցնել աշխատանքը՝ չնայած դրա պաշտպանության համար ներդրված ռեսուրսներին։
Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ իր SpaceX ընկերությունն այլևս չի կարող վճարել Starlink-ի ծառայության համար Ուկրաինայում։