Բելառուս են ժամանել առաջին ռուս զինծառայողները. նրանց դիմավորել են աղ ու հացով
Բելառուս են ժամանել առաջին ռուս զինծառայողները, որոնք մաս են կազմում զորքերի տարածաշրջանային խմբավորմանը, հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զորքերի տարածաշրջանային խմբավորման մաս կազմող ռուս զինծառայողները ժամանել են Բելառուսի Հանրապետություն: Զինծառայողներին ջերմորեն դիմավորել են աղ ու հացով»,- ասված է հաղորդագրության մեջ։