Ալիևն ատելությամբ լցված ագրեսոր է, նրա խնդիրն Արցախը չէ, նրա խնդիրը հայերն են և հայոց պետականությունը. Ադրբեջանի հարցերով փորձագետ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատագամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Եվրամիության և Ֆրանսիայի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումից անմիջապես հետո Ալիևն սկսեց սահմանին ամեն օր կրակել և դժգոհություն հայտնել: Ինչո՞ւ: Որովհետև նա ատելությամբ լցված ագրեսոր է: Նրա խնդիրն Արցախը չէ, նրա խնդիրը հայերն են և հայոց պետականությունը»: