Չինաստանը թույլ է տալիս ուժի կիրառում Թայվանի անկախության կողմնակիցների դեմ
Չինաստանը թույլ է տալիս ուժ կիրառել Թայվանի անկախության կողմնակիցների դեմ, հայտարարել է Սուն Ելին։
Նրա խոսքով՝ ՉԺՀ-ի գործողություններն ուղղված չեն լինի Թայվանի ժողովրդի դեմ, քանի որ Պեկինի համար կարևոր է պահպանել կղզու խաղաղ վերամիավորման հեռանկարը մայրցամաքային Չինաստանի հետ։
Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր Չինաստանի ԱԳՆ արձագանքի մասին Իլոն Մասկի՝ Թայվանի վերաբերյալ առաջարկին։