Հավանականություն կա, որ մի օր Տաջիկստանը ևս կդառնա հակաթուրքական պետություն․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանն Աստանայում Տաջիկստանի ղեկավարի ելույթի հետ կապված մի քանի դիտարկում է արել ֆեյսբուքյան գրառմամբ:
«Ի դեպ, կարծում եմ, որ թուրքական ազդեցության ծավալումը Միջին Ասիայում կարող է նաև Միջին Ասիայում առաջացնել հակադիր բևեռներ։ Չնայած կողմերից մեկը բավականին թույլ կլինի, խոսքը Տաջիկստանի մասին, բայց Տաջիկստանն իր հերթին կստանա Իրանի աջակցությունը։ Իրանի ներկայությունը Տաջիկստանում հիմա էլ բավականին զգալի է, հատկապես եթե հաշվի առնենք Տաջիկների էթնիկ կապերը պարսիկների հետ։
Ասել է թե, հավանականություն կա, որ մի օր Տաջիկստանը ևս կդառնա հակաթուրքական պետություն, և պատահական չեն սահմանային միջադեպերը, որոնք անկասկած արտաքին հետք պետք է որ ունենան։
Իսկ Հայաստանն ի՞նչ աշխատանք է տարել կամ տանում այս երկրի հետ։
Ուշադրություն դարձրեք Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի ելույթը Աստանայում` ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը»,-գրել է նա։