Ռոբերտ Սիմոնյանը դարձավ սամբոյի աշխարհի չեմպիոն. նա իր հաղթանակը նվիրել է հայրենիքը պաշտպանելիս զոհված տղաների հիշատակին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ պատանիների 53 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը դարձել է աշխարհի չեմպիոն:
Ռոբերտ Սիմոնյանն իր հաղթանակը նվիրել է հայրենիքը պաշտպանելիս զոհված տղաների հիշատակին։
Հիշեցնենք՝ Երևանում ընթանում է Սամբոյի աշխարհի առաջնությունը, այսօր մրցապայքարի երկրորդ օրն է: