Պուտինի ելույթները մեծ արձագանք կարող են ստանալ Եվրոպայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարներն ավելի ու ավելի են արձագանքում արևմտյան առաջնորդների մտքերում: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Հրատարակությունը հիշեցրել է, որ սեպտեմբերի վերջին Ռուսաստանի Դաշնության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որը, ինչպես ասվում է հրապարակման մեջ, «Եվրոպայի մեծ մասի բնակչության համար մտորելու տեղիք է տալիս»:
Սեպտեմբերի 30-ին Պուտինը հայտարարեց, որ Արևմուտքի իշխող շրջանակները դիմակները վար են գցել՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին, ցույց տալով իրենց իսկական դեմքը:
Ավելի վաղ նա կարծիք էր հայտնել, որ միայն «ոսկե միլիարդի» շահերի համար մտահոգվելու ֆոնին Արեւմուտքը կարող է փակուղի մտնել տնտեսական եւ սոցիալական ճգնաժամի պայմաններում։