Պայթյուններից հետո Կիևում հրդեհ է բռնկվել
Ինչպես հայտնում է Известия Telegram ալիքը՝ Կիևյան լրատվամիջոցներին հղումով, Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյուններից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել։
Սոցցանցերում տեղադրվում է բարձրահարկ շենքի հրդեհի տեսագրությունը։ Այլ մանրամասներ այս պահին չկան։
Մինչ այդ պայթյունների մասին հայտարարել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։