Մեծ Բրիտանիայում թռչնի գրիպ է հայտնաբերվել
Ուելսի կառավարությունը կիրակի օրը հայտնել է, որ թռչնագրիպ է հայտնաբերվել Անգլիայի հաստատություններից մեկում: Այդ մասին գրում է The Guardian-ը։
Հոկտեմբերի 1-ից ի վեր սա Ուելսում թռչնագրիպի առաջին հաստատված դեպքն է:
Մեծ Բրիտանիայի առողջապահական գործակալությունները հայտարարել են, որ վիրուսի պատճառով հանրային առողջության ռիսկը շատ ցածր է, իսկ սննդի ստանդարտների գործակալությունները նշել են, որ թռչնագրիպը շատ ցածր վտանգ է ներկայացնում սննդի անվտանգության համար: