Ձայն հանեք հասկանանք, թե ինչ արեցիք, ձեզ լսեցի՞ն, թե` ոչ, իսկ ընդհանրապես Ձեզ հետ գլուխ դրեցի՞ն, թե`ոչ. Աննա Մկրտչյանը` Արցախի պատվիրակությանը
Մի շաբաթ է Հայաստանի դավաճանների մոտ են եկել Արցախի իշխանությունները:
Ոչ մի ձայն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Դե դավաճաններից սպասելիք էլ չկա:
Հարցն այլ է: Ինչու են լռում Արցախի պատվիրակության անդամները:
Դե մի բան ասեք:
Ասեք տեսնենք մեր հայրենիքը հանձնելու ժամկետները գոնե Ձեզ ասեցի՞ն, թե էլի Հադրութի, Շուշիի, Բերձորի, Աղավնոյի նման տեղը-տեղին մի քանի ժամում տները ազատելու ակցիաներ են պատրաստել:
Ինչու մի բառ չեք ասում: Հետո գալիս եք Հայաստանի ընդդիմությունից ի՞նչ եք պահանջում: Դուք անգամ մեզ հետ ազնիվ չեք:
Ուղղակի չեմ հասկանում ինչպես կարող եք դավաճաններից ավելի շատ վախենալ, քան հայրենիքի կորստից: Ձեր մունաթն էլ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Ձեզ, որ հարցուփորձ են անում Արցախում ու Հայաստանում հաստատ դա չեն անում Ձեր որպիսությունը ճշտելու համար: Դուք հո սրանց նման դավաճան չեք, որ մեր հայրենիքի մասին ամեն հարցից ցնցումների մեջ եք հայտնվում:
Բա մի ձայն հանեք հասկանանք, թե ինչ արեցիք:
Ձեզ լսեցին, թե` ոչ: Ձեզ պատասխանեցին, թե`ոչ: Իսկ ընդհանրապես Ձեզ հետ գլուխ դրեցին, թե`ոչ:
Հիմա Ստեփանակերտի վերածննդի հրապարակ ի՞նչ երեսով եք գնալու:
Չփորձեք փափուկ բարձ դնել, էլի խաբելով, ստելով: Ձեր էս անհասկանալի կրավորականը Ձեզ էլ է արդեն մեղավոր դարձնում։