Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասինՖրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչըԻշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացել
Քաղաքականություն

Զինված ուժերը համալրելու և արտաքին սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները գործի չեն դրվել. Տիգրան Աբրահամյան

Զորամասերի համալրումները տեղի են ունենում խնդիրներով, համալրման գործընթացում առկա են խափանումներ, քանի որ զինված ուժերը համալրելու և արտաքին սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները գործի չեն դրվել: Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ եռամսյա հավաքներից հրաժարվելու և դրանք 25-օրյա դարձնելու վերաբերյալ, քննարկման տարօրինակ կուրս վերցրեց:

Մեկ այլ՝ ոչ պակաս խնդրահարույց, հայտարարություն էլ վերաբերվում էր հավաքները՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելուն:

Նախ, ի՞նչ է նշանակում, թե եռամսյա հավաքներից հրաժարվում ենք և անցկացնելու ենք 25-օրյա հավաքներ: Իսկ որտեղ է գրված, որ դրանք պարտադիր 3-ամսյա բնույթ ունեն:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդամենը սահմանում է, որ դրանք կարող են լինել մինչև 3 ամիս ժամկետով, իսկ ժամկետը կախված է սահմանված պլաններից և նպատակներից:
Ավելին՝ նույն օրենքը հստակ սահմանում է, թե ինչ է իրենից ներկայացնում վարժական հավաքը: Վարժական հավաքներ` պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու նպատակով:

Այսինքն, վարժական հավաքի նպատակը պահեստազորի ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակ են հետապնդում:

Վարժական հավաքները հայտարարվում են ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:

Ընդ որում՝ վարժական հավաքների սահմանման մեջ որևէ բան նշված չէ մարտական հերթապահության անցկացման մասին: Նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ վերջին 2՝ եռամսյա և երկամսյա հավաքների իրական ու հիմնական նպատակը քաղաքացիներին մարտական հերթապահության ներգրավելն է:

Ինչ վերաբերվում է վարժական հավաքները ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելուն, ապա հասկանալու համար, թե սա ինչ է ներկայացնում, ապա միայն նշեմ, որ պահետազորում մի քանի հարյուր հազար մարդ է ներգրավված, իսկ թե ինչ է նշանակում ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ մարդու ամբողջությամբ վարժական հավաքների ներգրավելը, կարծում եմ, որ արդեն պարզ է՝ հաշվի առնելով կազմակերպչական, տեխնիկական, գաղափարական, մասնագիտական և մեծ թվով այլ գործոնների լիակատար բացակայությունը:

Ցանկացած երկիր ունի մոբիլիզացիոն ռեսուրսի անհրաժեշտ թիվ, որը տարբեր փուլերում կարող է փոփոխության ենթարկվել և նախատեսված է երկրին սպառնացող վտանգների դեպքում արդյունավետ հավաքների անցկացման և զորքերի համալրման համար:
Այսինքն՝ դա այն օպտիմալ թիվն է, որ նախատեսված է հնարավոր սպառնալիքների դեպքում, տարբեր ուղղություններով նախատեսված զորամասերը համալրելու (կցագրված անձնակազմ) և մարտական խնդիրը լուծելու լիարժեք հնարավորություններ ստեղծելու համար:
Ցանկացած նորմալ պետության դեպքում, առաջնային շեշտը պետք է դրվի այդ ռեսուրսի վրա, որի ռազմական ունակությունների կատարելագործումը, վերապատրաստումը և ժամկետների և օպտիմալության առումով հնարավոր է կազմակերպել:

Այս հավաքների մեկ այլ խնդիր է, երբ քաղաքացուն ներգրավում են վարժական հավաքների, սակայն համապատասխան հանձնաժողովները պատշաճ կարգով բուժհետազոտություն չեն անցկացնում (օգոստոսին հավաքի ներգրավված քաղաքացի մահացավ, իսկ հետագայում պարզվեց, որ նա բուժհետազոտում չի անցել):

Ես ինքս ստացել եմ ահազանգեր այն մասին, որ քաղաքացիներին առանց հետազոտության փորձում են ներգրավել վարժական հավաքներին, դեռ չեմ խոսում այն մասին, որ քաղացիներին ծանուցումներ են տալիս և պահանջում, օրինակ՝ 1 ժամից ներկայանալ զինոմիսարիատ ու մեկնել զորամաս, ինչը ևս սահմանված կարգի խախտում է:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը սահմանում է, որ քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին անցնում է ԲՈՒԺՀԵՏԱԶՈՏՈՒՄ, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր:

Զինված ուժերը համալրելու և արտաքին սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները գործի չեն դրվել, ինչի հետևանքով զորամասերի համալրումները տեղի են ունենում խնդիրներով, համալրման գործընթացում առկա են խափանումներ: Այս հիմքով և այս սկզբունքների հիման վրա որևէ լուրջ խնդիր անհնար է լուծել, հետևանքը՝ ՀՀ-ից խլվող տարածքներն են ու մեծաթիվ զոհերը: