Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելությունը լինելու է ժամանակավոր
ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խնդիրները լուծելու նպատակով քաղաքացիական առաքելության տեղակայման շուրջ։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով ԵՄ խորհրդի հայտարարությանը:
«Խորհուրդն այսօր որոշել է մինչև 40 ԵՄ փորձագետ ուղարկել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մշտադիտարկման, վերլուծության և զեկուցելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ դիտորդական առաքելությունը լինելու է ժամանակավոր և, սկզբունքորեն, չի տևի երկու ամսից ավելի: