Էրդողանն այս շաբաթ կայցելի Արցախի օկուպացված շրջաններ. սա նրա երկրորդ այցն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է կրկին այցելել Արցախի օկուպացված շրջաններ:
«Երեք օրից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ինքնաթիռը երկրորդ անգամ վայրէջք կկատարի «ազատագրված Ղարաբաղում»»,- ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին, փոխանցում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ Էրդողանն անցյալ տարի ամռանն էր այցելել օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի: