Բելառուսում չհիմնավորված թանկացման փաստով հարուցվել է ավելի քան 30 քրեգործ
Բելառուսում 30-ից ավելի քրգործ է հարուցվել թանկացումների անհիմն բարձրացման փաստերով, ավելի քան 20 պաշտոնյա բերման են ենթարկվել։ Այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Բելառուսի պետական հեռուստաալիքը։
«Մինչ օրս 34 քրեական գործ է հարուցվել չհիմնավորված թանկացումների փաստերով, 20-ից ավելի պաշտոնատար անձինք բերման են ենթարկվել»,- նշվել է հաղորդման ժամանակ։
Ըստ հաղորդած տվյալների, պետական վերահսկողական կոմիտեի և գլխավոր դատախազության կողմից ստուգումներ են իրականացվում ոչ միայն խոշոր ցանցերում և կոմունալ խանութներում. ուսումնասիրվում են ծառայությունների արժեքը և ապրանք արտադրողների վաճառքի գինը, ուշադրություն է դարձվում ապրանքների ինքնարժեքին՝ մեծածախ մատակարարների կողմից սոցիալական հաստատություններին կրթության և առողջապահության ոլորտներում: