Չինաստանը գազ չի վաճառի Եվրոպային
Չինական ընկերություններին հանձնարարվել է հեղուկ գազ չվաճառել արտասահմանյան գնորդներին Եվրոպայից և Ասիայից։ Նրանք պետք է խնայեն գազը ձմռանը Չինաստանում ջեռուցման սեզոնի համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Մասնավորապես, PetroChina Co, Sinopec և Cnooc Ltd պետական ընկերությունները հրահանգներ են ստացել Չինաստանի զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովի կողմից: Չինական ընկերությունները խոշոր պայմանագրեր են կնքել մի շարք արտահանողներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից հեղուկ գազի գնման համար։
Մինչեւ վերջերս Չինաստանից վաճառողներն օգնում էին Եվրոպային փոխարինել Ռուսաստանից գազի մատակարարումները։