Փաշինյանը չգիտի՞, թե ինչպես է գրվում Նախիջևան բառը․․․, թե՞ ցանկացել է թուրքերին հաճոյանալ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Նիկոլ Փաշիյանի գրառումը, որտեղ վերջինս Նախիջևանը գրել է սխալ գրառմամբ։
«Նախիջևանը չգիտե՞ս ոնց ա գրվում, որ ադրբեջանական տարբերակն ես օգտագործո՞ւմ: Էթիմոլոգիան Նախ+իջևան բառերից ա կազմվում։ Թե դու Իջևան քաղաքին էլ ես Չիվան ասո՞ւմ»,-գրել է Էլիբեգովան:

Արձագանքելով գրառմանը՝ ֆեյսբուքյան օգտատերերը տեսակետ են հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է այս «Չիվան» գրել՝ ցանկանալով ցույց տալ թուրքերի, թե իրենց ցանկությունն է կատարում․․․