Դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց
Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց դատական նիստում քննության առավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի միջնորդությունը վրչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:
Դտավոր Կարինե Բաղդասարյանը նիստին չէր ներկայացել, սակայն նրա ներկայացուցիչ Նարեկ Գասպարյանի կողմից դիմում է ներկայացվել նիստը հետաձգելու մասին:
Հենց տեղում խորհրդակցելով ԲԴԽ-ն որոշեց հետաձգել նիստը: Հաջորդ նիստի ժամի ու վայրի մասին լրացուցիչ կտեղեկացվի: