Դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ազատությունից կզրկվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
ԲԴԽ-ն բավարարել է նաև դատավորին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից այսօր բերման են ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով անցնում է նաև Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։