Իտալիան զենքով օգնում է Ուկրաինային
Իտալիայի կառավարությունը Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել, Twitter-ում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Նա շնորհակալություն է հայտնել կառավարությանը և Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինիին՝ ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու համար։
Ավելի վաղ Իտալիան Ուկրաինային արդեն մատակարարել է հակատանկային զենքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, ականանետեր, հրետանային զինամթերք, կապի համակարգեր, անհատական պաշտպանության միջոցներ։