Չավուշօղլուն ներգաղթյալների մահվան մեջ մեղադրում է Հունաստանին
ԵՄ սահմանային վերահսկողության Frontex գործակալությունը մեղսակից է միգրանտների դեմ Հունաստանի հանցագործություններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Anadolu-ն։
Նա հայտարարել է, որ գործակալությունը անտեսում է միջազգային իրավունքի կոպիտ խախտման փաստերը, որոնք պարբերաբար տեղի են ունենում միգրանտների հետ։
«Այս ամենը հունական կողմի գործողությունների հետևանք է, որով մարդիկ մեռնում են ծովի մեջ»,- ընդգծել է նա։
«Հունաստանի նման երկրները փորձում են ցույց տալ իրենց իրավացիությունը, ինչը խղճի բացակայության ցուցիչ է։ Որքան մեծ է Հունաստանի քրեական գործը, այնքան Աթենքն ավելի ակտիվ է փորձում կատարվածի մեջ մեղադրել Անկարային»,- ասել է թուրք նախարարը։