Իտալացիներին խնդրել են շտապ հեռանալ Ուկրաինայից
Իտալիայի քաղաքացիները պետք է լքեն Ուկրաինան, հատկապես նրա արևելյան և հարավային հատվածները, նման առաջարկություն է արել Կիևում երկրի դեսպանատունը։
«Երկրում դեռևս գտնվող հայրենակիցներին խստորեն խորհուրդ է տրվում լքել երկիրը։ Ուկրաինա մեկնելը կտրականապես չի խրախուսվում»,- ասված է հայտարարության մեջ։
Նախկինում Եգիպտոսն ու Չինաստանը նմանատիպ առաջարկություններ էին տվել իրենց քաղաքացիներին։