Կիևում կրկին պայթյուններ են
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 18-ին, պայթյուններ են որոտացել Կիևում, հայտնում է РБК-Украина-ն։
Նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն հայտնել է, որ քաղաքի ձախափնյա էլեկտրամատակարարման կետում գրանցվել է երեք պայթյուն։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել մայրաքաղաքի Դեսնյանսկի թաղամասում։
«Առավոտյան կրկին պայթյուններ են Կիևում՝ Դեսնյանսկի թաղամասում»,- գրել է նա։