Իրանը խոստանում է պատասխանել ԵՄ-ին
Թեհրանը շուտով պատասխան միջոցներ կձեռնարկի ԵՄ նոր պատժամիջոցների պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Եվրամիության արտգործնախարարների խորհրդի կողմից ձեռնարկված քայլերին ի պատասխան՝ շուտով պատասխան պատժամիջոցներ կհայտարարվեն և կկիրառվեն եվրոպական համապատասխան ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ», - ասել է Քանաանին:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև եվրոպական պատժամիջոցները անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին եւ գործիք իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Եվրամիության սահմանած պատժամիջոցներն անվանել է ոչ կառուցողական գործողություն, որը հիմնված է կեղծ տեղեկատվության վրա։