Փրկվելու միակ ձևը կռվելն է, մնացած բոլոր խոստումներն ու հավաստիացումները խաբկանք են, սուտ են. Ղազինյան
Հայն ուզում է ապրել, ուղղակի հանգիստ ապրել, բայց չի գիտակցում մեկ պարզ, դարերով հաստատված իրողություն. ապրելու իրավունքը վաստակում են կռվելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Եթե քեզ ուզում են սպանել, քո տունը խլել, ապա միայն ապրելու ցանկությամբ չես կարող պահել կյանքդ ու տունդ. մահվան դատավճիռն արդեն կայացված է և եկել են դա իրագործելու:
Փրկվելու ՄԻԱԿ ձևը կռվելն է, մնացած բոլոր խոստումներն ու հավաստիացումները խաբկանք են, սուտ են:
1915թ. կարողացան ապրել միայն նրանք, ովքեր կռվեցին, չհանձնվեցին, չհավատացին թուրքական իշխանության հավաստիացումներին ու գեղեցիկ խոստումներին:
Հիմա նույնն է, ոչ մի բան չի փոխվել, 21-րդ դարում միլիոնանոց քաղաքներ են ավիրում, տասնյակ հազարավոր մարդկանց են կոտորում և ոչ մի «հումանիզմ» չի աշխատում. խոսափողները լռում են, երբ պայթում են արկերը:
Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, ուզում ես ապրել, պատրաստ եղիր կռվել քո ու քո երեխաների կյանքի համար...»: