Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում. «Հրապարակ»Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքըԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Հասարակություն

Չպետք է այս հարցը տանել հուզական կամ կին-տղամարդ հարաբերությունների դաշտ․ Ինչ գործ ուներ վարչապետի կինը կառավարման կենտրոնում․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հքակոբյանի «սրտաճմլիկ» գրառմանը։ Պատգամավորը մասնավորապես գրել է.

«Ի՞նչ էր անում վարչապետի կինը պատերազմի ժամանակ կառավարման կենտրոնում (բունկերում)։ Սա շատ կարևոր հարց է և որի պատասխանը պետք է տրվի։ Պարտադիր պետք է տրվի։

Եվ չպետք է այս հարցը տանել հուզական կամ կին-տղամարդ հարաբերությունների դաշտ։

Նույն հարցը հնչելու էր, եթե վարչապետը կին լիներ և նրա ամուսինը պատերազմի ժամանակ հայտնվեր կառավարման կենտրոնում։

Այնպես որ, կարևոր հարցը չպետք է տեղափոխել կենցաղային դաշտ։

Պետք է նաև ընդունել, հասկանալ, որ վարչապետի կինը հատուկ կարգավիճակ չունի։ Լինի խաղաղություն, թե պատերազմ, նա ունի նույն կարգավիճակն ինչ պատգամավոր Վիգենի կինը, էլեկտրիկ Ալիկի կինը, ատամնաբույժ Կարենի կինը, ֆուտբոլիստ Հենոյի կինը։

Ինչ վերաբերում է թիկունքի զբաղված լինելուն։ Այո, թիկունքը զբաղված էր։ Աննախադեպ գումար հավաքվեց, աննախադեպ նյութական այլ օգնություն կռվող մեր տղերքի, բանակի համար։ և նաև այդ հարցը մի օր պատասխան պետք է ստանա` ինչ եղավ այդ օգնության հետ, ինչու Հայաստան համահայկական հիմնադրամից հսկայական գումար փոխանցվեց պետական բյուջե։

Խրամատի մասին։ և կրկին պետք չէ հարցը տեղափոխել կենցաղային, կին-տղամարդ հարաբերությունների դաշտ։ Պետք չէ, մի արեք։ Հայաստանը հսկայական տարածք չունի, մեծ բնակչություն չունի։ Տեղ գյուղի բնակիչները, Տեղ գյուղի, որը պատերազմի ժամանակ սահման չէր, ռազմաճակատի գիծ չէր, գիտեն հայտնի բլինդաժի տեղը, որտեղ ֆոտոսեսիաներ են անցկացվել։ Ամեն դեպքում Տեղ գյուղում օդում նման լուրեր են կախված։

Պատերազմ միայն մոլագարներն են ուզում և երազում։ Երկիրը պատերազմի տանում են մոլագարները։ Երկիրը պատերազմի, պարտության տանում, ապա խաղաղությունից են խոսում միայն մոլագարները։

Հայաստանում պատերազմը կավարտվի և կգա արժանապատիվ խաղաղության դարաշրջանը, երբ երկրի առաջին դեմքը չլինի մեզ պարտության տարած մարդը։

Ինչ վերաբերում է հերոս տղերքի սևազգեստ մայրերին, ապա ասեմ, որ Աբգարիս մայրը սևազգեստ չէ, հազարավոր հերոսների մայրեր սևազգեստ չեն, բայց եթե կան մայրեր, որ ցանկանում են լինել սևազգեստ, ապա դա որևէ մեկի գործը չէ։ Ոչ մեկի։

և վերջում այն հարցի մասին, թե ինչ պետք է անի սիրող կինը, լավ և բարի կինը։

Սիրող կինը, երբ տեսնում է, որ պատգամավոր ամուսնու տեղը խորհրդարանը չէ, նրան հորդորում է վայր դնել մանդատը։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ էլեկտրիկ ամուսինը վտանգում է մարդկանց և իր կյանքը, հորդորում է այլ գործ գտնել։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ ատամնաբույժ ամուսինը ավելի շատ վնասում է, քան բուժում, հորդորում է այլ գործ անել։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ ֆուտբոլիստ ամուսինը անդադար ինքնագոլեր է խփում, հորդորում է գոնե աշխատել թիմի տեխնիկական ապահովման բաժնում։ Սիրող, բարի և լավ կինը, երբ տեսնում է, որ ամուսինը սկսելով զրոյական կետից, իր կետից բանակցում է թշնամու հետ, ապա երկիրը հասցնում պատերազմի և պարտության, իսկ հետո շարունակում անհաջողությունների շարքը, տառապում, տանջվում, նրան հորդորում է ներողություն խնդրել և հրաժարական տալ։

Սիրեք միմյանց, սիրեք հայրենիքը, սիրեք այս երկրում ապրող մարդկանց, սիրեք երեխաներին, սիրեք նահատակներին։ Ես ձեզ սիրում եմ, ու եղբայրաբար հորդորում, գոնե որպես առաջին քայլ դադարեք երևալ հանրության աչքին, դադարեք գրառումներ անել, քանի որ ձեր հայտնվելը մեծագույն տառապանք է պատճառում հազարավոր նահատակների ծնողներին, քույրերին և եղբայրներին»։