Աբսուրդ է․ Էրիկ Ալեքսանյանը պետք է խոչընդոտի՞ քննությանը, կատարի նոր հանցա՞նք, թե՞ պետք է թաքնվի․ Արամ Վարդևանյան
Այս կասկածը փարատվելու է, իրականության հետ առնչություն չի ունենալու։ Այս մասին Վարդևանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի գործի մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալմանը։
Նրա խոսքով, Էրիկ Ալեքսանյանն օրենքի, իրավունքի համար պայքարող տեսակ է։
«Քրեական գործ եք հարուցել, որոշել եք հիմա էլ արդեն փաստաբանի թիրախավորեք։ Հարուցել, հարուցել եք, կալանքի ֆետիշացման ավարտ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես այս հարցը բարձրացնում եմ 2021 թվականի օգոստոսից։ Ես չեմ հասկանում այդ ֆետիշացումը»,- ասա Արամ Վարդևանյանը։
Նա նկատեց, որ Էրիկ Ալեքսանյանը հանրային ճանաչում ունեցող անձ է, ով կարողացել է բազմաթիվ ծանր գործերով ներկայացնել կալանավորման վերացման միջնորդություններ, որը վստահության է վայելել նաև հենց իր անձով պայմանավորված և դատարանները բավարարել են այդ միջնորդությունները։
«Հիմա ուզում եք ասել մարդ, ով այդ կարգավիճակով հանդես է եկել, պետք է այդքան իրավագիտակցության խնդիր ունենա՞․ Էրիկ Ալեքսանյանը պետք է խոչընդոտի՞ քննությանը, կատարի նոր հանցա՞նք, թե՞ պետք է թաքնվի։
Աբսուրդ է։ Անբասիր հեղինակություն ունի, իրավահպատակ վարքագիծը մշտապես դրսևորել է»,- ասաց Արամ Վարդևանյանը։