Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ է արձակվել նիստերի դահլիճից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Մաթևոսյանի, որոշում կայացրեց չկալանավորել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Ալեքսանյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։