Տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Մեկնարկել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի պաշտոնական այցը Հայաստան։ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: