Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում. «Հրապարակ»Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքըԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Հասարակություն

Ես ասում էի՝ սպանում եք ինձ, գլխիս էին հարվածում․ Էդգար Ղազարյանը մանրամասներ է հայտնել իր ծեծի դեպքից

Հարվածների, սալջարդի տեղեր կան, բայց վիճակն այնպիսին չէ, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն կա: Այս մասին, «Էրեբունի» ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հիվանդանոցից դուրս գալուց անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին իր տան շքամուտքի մոտ ծեծի էին ենթարկել անհայտ անձինք:

Նա գլխի շրջանում կարեր ունի, վնասվածքներ կան, բայց բժիշկները վիճակը նորմալ են գնահատել։

«Չնայած առաջարկեցին 1-2 օր հիվանդանոցում մնալ, բայց ես կարծում եմ՝ տանն ավելի հարմարավետ կլինի: Եթե անհրաժեշտ կլինի կդիմեմ բժիշկների օգնությանը»,-ասաց Ղազարյանը:

Նա պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել հենց իրենց շենքի բակում։ Էդգար Ղազարյանն առավոտյան վարսավիրանոց էր գնացել և վերադառնում էր տուն։ Ղազարյանն անգամ նրանց կողքից անցնելիս՝ բարևել է։

«Երկու հոգի ինձ այնտեղ սպասում էին, ակնհայտ հետևել էին իմ շարժին: Միանգամից հարձակվեցին երկու հոգի, առանց շատ խոսելու, միայն հայհոյանքներով սկսեցին տարբեր տեղերից հարվածել: Ես նույնիսկ չհասցրեցի դիմադրություն ցույց տալ: Գցեցին գետնին ու շարունակեցին հարվածել, հատկապես գլխի շրջանում: Ակնհայտ, իրենց մտադրությունը նույնիսկ կարող էր սպանելը լինել, որովհետև ես ասում էի՝ սպանում եք ինձ: Դրանից հետո անշարժացա: Դրանից հետո իրենք գնացին: Ես կանգնեցի շփոթված, պատահաբար մի մեքենա եկավ, ճանաչեցին ինձ: Ասաց՝ պարոն Ղազարյան, ես ճանաչում եմ ձեզ, ի՞նչ է եղել, եկեք ձեզ տանեմ հիվանդանոց, արնաշաղախ եք: Տեղափոխեցին «Շենգավիթ» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով բերեցին «Էրեբունի» ԲԿ»,- պատմեց Էդգար Ղազարյանը:

Նա հավելեց, որ հարձակվողները որևէ պահանջ չեն ներկայացրել, որևէ խոսք չեն ասել.

«Ես վերջին շրջանում որևէ մեկի հետ անձնական խնդիրներ, որևէ մեկի հետ վեճ, վիճաբանություն չեմ ունեցել: Ակնհայտ է, որ սա բացառապես իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված բան է: Վերջին շրջանում ես ստացել եմ սպառնալիքներ հիմնականում «ֆեյք» պրոֆիլներից, որոնց առանձնապես ուշադրություն չեմ դարձրել: Մինչ այդ անցյալ ունեցել եմ վիրավորանք-սպառնալիք, դիմել եմ ոստիկանություն, քրեական գործեր են հարուցվել, հետո քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը հանելուց հետո կարճվել են: Վստահ եմ, որ բացառապես քաղաքական պահանջներով է: Սա իշխանության պատվեր է՝ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ»,-ասաց Ղազարյանը:

Նա նշեց, որ երիտասարդները մոտ 30 տարեկան էին: Ղազարյանն անգամ կատակեց․ «Մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանը լիներ»,-ասաց Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ արդեն նախնական ցուցմունք տվել է տեղի ունեցածի մասին, հիմա էլ սպասում է, որ տան մոտ, դեպքի վայրում քննչական գործողություններ կլինեն. «Ըստ իրենց տեղեկությունների արդեն վարույթ է սկսվել: Կոնկրետ մեր շենքի մոտակայքում կան տեսանկարհանող սարքեր, հուսով եմ՝ կօգտվեն դրանցից: Այդ պահին աղբահանության ծառայության աշխատակիցներն էլ էին այնտեղ իրենց մեքենայով: Իրենք նաև ականատեսներ են: Միանգամից ինձ գցել են գետնին, ես չհասցրեցի իրենց տեսնել, ուշադրություն էլ չեմ դարձրել, որ փորձեմ իրենց վիզուալ ֆիքսել:

Հարցին՝ շարունակելո՞ւ է նույն ակտիվությամբ պայքարել, նա արձագանքեց. «Չէ, մի քիչ ավելի կակտիվացնեմ, որովհետև այդպես թողնել չի կարելի»: