Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ կատարված բռնությունն ունի քաղաքական ենթատեքստ. Արսեն Բաբայան
Այս պահին ստացված տեղեկությունները վկայում են, որ հանրային գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ կատարված բռնությունն ունի քաղաքական ենթատեքստ: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Քրեաիրավական պրակտիկան հուշում է, որ նման հանցանքների բացահայտումն առանձնապես բարդություններ չունի:
Հույս եմ հայտնում, որ իրավապահ մարմինները կգործեն արագ, արդյունավետ և օբյեկտիվ:
Էդգար Ղազարյանին մաղթում եմ առողջություն»,-գրել է նա: