Հնդկաստանում կսկսվի Կալաշնիկով AK-203 ինքնաձիգների արտադրություն
Rosoboronexport-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ Հնդկաստանում Կալաշնիկով AK-203 ինքնաձիգների արտադրության գործարանը կսկսի արտադրությունը մինչև 2022 թվականի վերջ, գրում է Rossiyskaya Gazeta-ն։
Միխեևի խոսքով գործարանը Հնդկաստանում ունի զարգացման մեծ հեռանկարներ:
Ինչ վերաբերում է Կալաշնիկով ինքնաձիգին, ապա ապագայում համատեղ ձեռնարկությունը կարող է մեծացնել արտադրությունը և արդիականացնել մոդելները: