Կա հանրային տիրույթին վերաբերող կարմիր գիծ, որն անվերադարձ անցնելուց հետո ընկերությունը ի չիք է լինում. Մելիքյան
Սկսեցի մտորել այն մասին, թե որքան ավելի ամուր է դառնում ընկերությունը, եթե երկուսն էլ գիտակցում են. կա հանրային (այլ ոչ միայն անձնական) տիրույթին վերաբերող կարմիր գիծ, որն անվերադարձ անցնելուց հետո ընկերությունը ի չիք է լինում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այնպես ստացվեց, որ այսօր երկու տարբեր առիթներով ինձնից կարծիք են հարցրել երկու տարբեր մարդկանց մասին։ «Նախկին ընկերս է. էս վիժվածքի կամակատարը դառնալուց հետո կապերս խզել եմ ու որևէ կերպ շփումը վերականգնելու ցանկություն չունեմ», - երկու դեպքում էլ դառնությամբ պատասխանեցի ես։ Ու սկսեցի մտորել այն մասին, թե որքան ավելի ամուր է դառնում ընկերությունը, եթե երկուսն էլ գիտակցում են. կա հանրային (այլ ոչ միայն անձնական) տիրույթին վերաբերող կարմիր գիծ, որն անվերադարձ անցնելուց հետո ընկերությունը ի չիք է լինում։
Իհարկե, մի «անպատասխան հարց» դեռ մնում է. իսկ ի՞նչ անել, երբ նախկին ընկերը նեղն է ընկնում։ Վստահ եմ՝ մի օր այդ հարցի՝ բարոյապես ճիշտ պատասխանն էլ կգտնեմ։
Ամեն դեպքում, հիմա պատրաստ եմ ասել շատ հստակ. (1) իմ ընկերները ճիշտ են ոչ թե որովհետև իմ ընկերներն են, այլ իմ ընկերներն են, որովհետև ճիշտ են։ (2) Եթե անցնում են սխալի դաշտ՝ պետք է փորձել հետ բերել, իսկ եթե այդ փորձը վերջնականապես տապալվի, ապա տե՛ս 1-ին կետը»,- գրել է Մելիքյանը։