Միրզոյանը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Մենք շահագրգռված ենք Թուրքիայի հետ երկխոսության հաջող ավարտով։ Այս մասին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ես դեմ չեմ նման հանդիպմանը, ես պատրաստ եմ հանդիպման։ Հուսով եմ, որ նման հանդիպումը կարող է էական արդյունքներ գրանցել»,-ասաց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին։