Այս այցը պետք է դիտարկել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման փուլ. Էդուարդ Աղաջանյան
Անկյունաքարային կարևորության խնդիրն այս պահին Հայաստանի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրներն ու մարտահրավերներն են: Այս հարցերի վերաբերյալ բավականին բովանդակային և կարևոր խոսակցություն ենք ունեցել մեր գործընկերների հետ: Այդ մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսականների այցին, ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Մեր գործընկերների այցը պետք է դիտարկել որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլը»,- նշել է նա: