COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Մամուլ

Չափագրումներ հայ-վրացական սահմանի՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ահազանգ ստացանք Լոռու մարզի Ջիլիզա գյուղից․ մեզ հետ կապ հաստատած բնակիչները հայտնեցին, որ երեկ Ջիլիզայում սահմանազատման աշխատանքներ են կատարվել։ Նրանք նկատել են զինվորական համազգեստով անձանց, որոնց ուղեկցել են Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները։ Թե ովքեր են, ինչ աշխատանքներ են իրականացրել, ահազանգողները տեղյակ չէին։

Մենք փորձեցինք ճշտել, թե ինչ աշխատանքներ են կատարվում հայ-վրացական սահմանին, սակայն Ջիլիզա վարչական շրջանի ղեկավար Մհեր Վարդանյանն ասաց, որ ինքը չի տեսել նման խումբ։ «Սահմանի այս հատվածը հսկում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Էս կողմում երեւացող բան չի եղել, գուցե վրացական կողմի՞ց են եկել, պայմանավորվածություն են ունեցել։ Ես չգիտեմ։ Մեր կողմից նման դեպք չեմ նկատել»,- ասաց Ջիլիզայի ղեկավարը։ 

Ալավերդու նորընտիր համայնքապետը եւս չհաստատեց տեղեկությունը։ Հարցին, թե երեկ համայնքապետարանի աշխատողներ եղե՞լ են Ջիլիզայում՝ զինվորական  համազգեստով մարդկանց, ենթադրաբար՝ սահմանապահների հետ, նա սկզբում ասաց, որ տեղյակ չէ, հետո՝ որ ճշտել է ու իմացել, որ նման բան չկա։ Մենք պարզեցինք, որ, այնուամենայնիվ, Ալավերդու նորընտիր քաղաքապետ Արկադի Թամազյանը մեզ հետ խոսելու ընթացքում գտնվում էր Վրաստանում, սահմանային հարցերով ինչ-որ հանդիպումների էր մասնակցում։ 

- Ի՞նչ գործով եք մեկնել Վրաստան։ Ճի՞շտ է, որ Դուք հիմա սահմանամերձ Աղքյորփի գյուղում եք։ 

- Ոչ, ուրիշ հարցով եմ Վրաստանում, դրա հետ կապ չունի։ 

- Գաղտնի՞ք է, կարո՞ղ է՝ անձնական գործով եք գնացել։ 

- Ոչ, ուղղակի անունը չեմ հիշում։ Ծառայողական գործով եմ, անդրսահմանային համագործակցության հարցերով։ 

- Դա ի՞նչ է, սեմինա՞ր է։  

- Հա, էլի։ Ոնց որ։

- Հնարավո՞ր է, որ հենց սահմանազատման շրջանակներում մեկնել եք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ 

- Չէ, մենք Ախալցխա, Ախալքալաք ենք, էդ ի՞նչ կապ ունի։ 

Զանգահարեցինք նաեւ ԱԱԾ, որպեսզի տեղեկանայինք, թե ինչ աշխատանքներ են տեղի ունենում, եւ արդյոք դրանք հայ-վրացական պետական սահմանի զատման աշխատանքների շրջանակներո՞ւմ են իրականացվում, որը տարիներ առաջ է սկսվել ու ոչ մի կերպ չի ավարտվում։ «Որեւէ գործողություն մեր կողմից չի արվում։ Հնարավոր է՝ այլ աշխատանքներ են կատարվում։ Համենայնդեպս, ԱԱԾ-ի մասով՝ մեր սահմանապահ զորքերը ներգրավված չեն»,- պատասխանեցին մեզ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ 

Հիշեցնենք, որ Վրաստանի հետ մեր պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները վաղուց են ընթանում՝ դեռ 90-ականներից։ 1996-ից երկու երկրների միջեւ գործում են սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովներ։ Գործընթացը, սակայն, ձգձգվում է։ 225 կմ սահմանագծից 78 կմ-ն մինչ օրս դեռ համաձայնեցված, հստակեցված չէ։

Հայաստանի նոր կառավարությունը մինչեւ 2026 թվականը նախատեսում է զբաղվել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցով։ Չհամաձայնեցված հատվածը՝ այդ 65 կմ-ն, ընկած է  հայկական Ջիլիզա եւ վրացական Չանախչի գյուղերի միջեւ։ Չհամաձայնեցված տարածքներ ունենք նաեւ Բավրայի, Սադախլոյի, Խոժոռնու, Սոմխեթի լեռնաշղթայի, Իրգանչայ գյուղի մոտ,  ինչպես նաեւ Աղքյորփի-Չանախչի-Բրդաձոր հատվածում։ Թե ինչու են չափագրման գործընթացի մանրամասները գաղտնի պահում, կարելի է միայն ենթադրել։ Հավանաբար, չեն ցանկանում, որ մարդիկ ասեն՝ թուրքին հող ենք տալիս՝ հերիք չէ, մի բան էլ վրացուն ենք հանձնում։ Այս տրամաբանությունը, իհարկե, անկախ ամեն ինչից՝ աշխատելու է։ Իրականում այստեղ վաղուց հարցեր են հասունացել։ Օրինակ, Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղի մի հատվածը հայկական հողի վրա է, մյուսը՝ վրացական։ Վրացական Աղքյորփի, Չանախչի, Բրդաձոր գյուղերի բնակիչների այգիների մի մասն էլ հայկական սահմանում։ Աղքյորփին հայաբնակ է, բայց գտնվում է վրացական սահմանում։ Այստեղ գտնվում է Խուճապի վանքը, որի կոորդինատները եւս հստակ չեն։ Պարզապես վտանգավորն այն է, որ հնարավոր է մեր թուլացած վիճակից այս պահին ուզում է օգտվել ոչ միայն թշնամի Ադրբեջանը, այլեւ՝ բարեկամական Վրաստանը եւ հօգուտ իրեն սահմանազատում իրականացնել։

Նյութն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում