Իսրայելի նախկին վարչապետը հորդորել է իսրայելական զենք չտալ Ուկրաինային
Իսրայելի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Ուկրաինային իսրայելական զենք մատակարարելու գաղափարը։ Ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ Ուկրաինային տրամադրվող ցանկացած զենք կարող է հայտնվել Իրանի ձեռքում, գրում է Details-ի իսրայելական ռուսալեզու հրատարակությունը։
Նեթանյահուն նշել է, որ խոհեմ է համարում Իսրայելի ներկայիս քաղաքականությունը՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ։
Նա նշել է, որ Իսրայելն ընդունում է փախստականներին և մարդասիրական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։