Իրանը Ադրբեջանի հետ սահմանի մոտ կենտրոնացրել է հատուկ ջոկատայիններ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր
Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին Իրանում զորավարժությունները կսկսեն զրահատանկային ստորաբաժանումները, հատուկ նշանակության ջոկատները, ուղղաթիռներն ու մարտական անօդաչու թռչող սարքերը։ Irna-ն գրում է, որ այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է սկսել «Ուժեղ Իրան» կարգախոսով Ադրբեջանի հետ սահմանին։
Զորավարժությունների շրջանակում երեքշաբթի առավոտյան զորավարժությունների տարածք են ուղարկվել ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի այլ ստորաբաժանումներ, ասել է Փաքփուրը: Իրանցի զինվորականները հավելել են, որ զորավարժությունները ներառում են նաև պարաշյուտային գործողություններ, ուղղաթիռների մարտական գործողություններ, ինչպես նաև մարտական անօդաչու թռչող սարքերի գործողություններ։
Զորավարժությունները ցուցադրում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի նորագույն տեխնոլոգիաները, ասել է Փաքփուրը: