Օբաման Բայդենին խորհուրդ է տվել բաց և ազնիվ լինել ուկրաինացիների հետ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ջո Բայդենի վարչակազմը պետք է հստակ ընդգծի Ուկրաինային ռազմական աջակցության սահմանները, այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Օբաման ասել է, որ ԱՄՆ իշխանությունները չպետք է ուկրաինացիներին ասեն՝ որքան հեռու պետք է գնան, ինչ զիջումների պետք է գնան և այլն։
«Որպես նրանց դաշնակիցները՝ մեզ համար կարևոր է նրանց տրամադրել ֆինանսական և ռազմական աջակցություն, կիսել հետախուզական տվյալները», - ասել է Օբաման։