Սյունիքի մարզպետը եռօրյա այցով կգործուղվի Ֆրանսիա
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 19-22-ը կգործուղվի Ֆրանսիայի
Հանրապետություն (Լիոն): Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է որոշումը։
Ռոբերտ Ղուկասյանը մեկնում է Լիոն՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
Ֆրանսիա կմեկնի նաև մարզպետի օգնականը՝ Սուրեն Քեսեջյանը։
Վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։