Հայերի «մեծ բարեկամ» ամերիկացիների և եվրոպացիների համար արդյունքը լինելու է այն, որ Ռուսաստանը զրկվի իր մի ռազմական հենարանից
Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է հայկական հասարակությունը կրկին ալեկոծվում, երբ «հայ ժողովրդի մեծ բարեկամ» Ֆրենք Փալոնը Հանրային հեռուստաընկերություն եթերում ուղիղ հնչեցրեց ԱՄՆ-ի տեսլականը առ այն, որ Արցախը պետք է անցնի Ադրբեջանի ուղղակի տիրապետության տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Նա նաև հավելում է․ «Ճիշտ է «հայ ժողովրդի մեծ բարեկամ» Ֆրենք Փալոնը միանգամից սկսեց խոսել հայերի «մշակութային ինքնավարության» մասին՝ մարդակեր թրքալեզու ցեղերի պետության կազմում և առեղծվածային «միջազգային հանրության» մասին, որը ուշադիր կլինի արցահայության նկատմամբ։ Ճիշտ է, հայերի ամերիկացի «մեծ բարեկամը» փորձեց քաղցրացնել իր խոսքերը, պնդելով, թե խաղաղության պայմանագրի մեջ պետք է նշվի արցախահայության իրավունքների մասին, սակայն միանշանակ երևում էր, որ նույնիսկ ինքը չի հավատում, որ Արցախը Ադրբեջանի տիրապետության տակ անցնելու դեպքում կունենա գոնե փոքրիկ շանս փրկվելու ոչնչացումից։
Իմիջիայլոց, արևմտյան «թևը» երբեք չի թաքցրել, որ դիտարկում է Արցախի խնդրի լուծումը Ադրբեջանի կազմում և զարմանալի է, թե ինչու է հայկական հանրությունը «զարմացած»։
Պետք է շատ հստակ հասկանալ, որ Արևմուտքի համար ամենակարևոր խնդիրը ոչ թե հայերի շահերի պաշտպանումն է, այլ ռուսական ռազմական և քաղաքական ազդեցության չեզոքացումը տարածաշրջանում։ Հենց Արցախը դե յուրե անցավ Ադրբեջանի տիրույթ, ապա միանգամից Ադրբեջանը հարց է բարձրացնելու ռուսական խաղաղապահ առաքելության նպատակահարմարության մասով․ չէ որ Հայաստանը համաձայնել է Արցախը փոխանցել Ադրբեջանին, հետևաբար միայն Ադրբեջանն է որոշելու, մնան ռուս խաղաղապահ զորքերը թե ոչ, թե ռուսների դուրս գալուց հետո Արցախը կամ զանգվածաբար հայաթափվելու է կամ արցախահայերին կոտորելու են։
Բայց վերջնական արդյունքը «հայերի մեծ բարեկամ» ամերիկացիների և եվրոպացիների համար լինելու է այն, որ Ռուսաստանը զրկվեց իր մի ռազմական հենարանից տարածաշրջանում։
Հա՛, իմիջիայլոց, եթե մնացել են որոշ ադրբեջանամետ և թրքասեր ապուշ «ռոմանծիկներ», որոնք համարում են, որ Արցախը թուրքերի երախը նետելով, Հայաստանը կստանա անվտանգություն, ապա հավատացնում եմ, որ այս մղձավանջը վերջը չի, սա ընդամենը սկիզբն է Հայաստանի ոչնչացման»։