Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկը
Սպորտ

Հայաստանը շախմատային կայսրություն է. ԿԳՄՍ նախարար

«Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Մրցաշարում առաջին տեղը կիսել են Հայաստանը ներկայացնող 18-ամյա Մամիկոն Ղարիբյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, և ռուս շախմատիստ Սերգեյ Լոբանովը՝ նույնքան միավորով: Լոբանովը լրացուցիչ ցուցանիշով դարձել է մրցաշարի հաղթող։

Շնորհավորելով հաղթողներին` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է մեր երկրում նմանօրինակ մրցաշարերի կազմակերպումը և հավաստիացրել՝ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես կանգնելու է հաջողված նախագծերի կողքին:

«Հայաստանը շախմատային կայսրություն է, և ամեն բան պետք է անենք՝ մեր շախմատային տերությունն ավելի հզորացնելու և նմանօրինակ միջոցառումների շարունակականությունն ապահովելու համար»,- նշել է Վահրամ Դումանյանը` փաստելով, որ «Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարը հաջողված էր:

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այս մրցաշարը պատանի շախմատիստների համար անգնահատելի փորձ ստանալու լավագույն հարթակներից մեկն է, որն աստիճանաբար իր ուրույն տեղն է գրավում միջազգային շախմատային օրացույցում: Ըստ նրա` հատկանշական է, որ «Երևան օփեն» մրցաշարն արժանացել է շախմատի միջազգային հանրության դրական արձագանքին:

Տեղեկացնենք, որ մրցաշարում միանգամից 9 շախմատիստներ վաստակել են 6.5 միավոր, սակայն լրացուցիչ արդյունքներով 3-րդ մրցանակին արժանացել է Իրանը ներկայացնող Ամիրեզա Փուրամեզանային:

Բ խմբում կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց են տվել Նվարդ Հայրապետյանն ու Մարիամ Խաչատրյանը՝ համապատասխանաբար 7 և 5.5 միավորներով:

Մ-10 տարեկանների խմբում 6 միավորով լավագույնը Տիգրան Համբարձումյանն է: Բ խմբում լավագույնն Էդգար Բրուտյանի արդյունքն է՝ 8 միավոր: Եռյակում են նաև Արամ Պլուզյանն ու Մարկ Բասենցյանը:

Ուժեղագույնների խմբում կանանց շրջանում լավագույն 2 արդյունքները Պրիյանկայինն ու Օլգա Պետրուխինայինն էին: Ուժեղագույնների խմբի լավագույն տասնյակում են հայտնվել Կլեմենտի Սիչևը, Քրիստոֆ Սոշակին, Գուպտա Սանկալպը, Փուր Աղա Բալա Ամիրեզան, Արման Հակեմին, Ալեքսեյ Գոգանովն ու Դավիթ Պառավյանը:

Մ-2300 վարկանիշ ունեցողների շրջանում հաղթել ու մրցանակի է արժանացել Ալեքսա Սահակյանը:

50-ից բարձր տարիքի մասնակիցների ցանկում 5.5 միավորով լավագույնը լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն է, ում պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր պարգևատրել մեր լեգենդար շախմատիստ Ռաֆայել Վահանյանին, որին հետևել եմ դեռ պատանեկության տարիներից»,- պարգևը հանձնելիս նշել է նախարարը:

Մրցաշարի առաջին համար Սամվել Տեր-Սահակյանը 6.5 միավորով գրավել է 11-րդ տեղը: Տիգրան Պետրոսյանն էլ 6 միավորով 13-րդն է:

«Երևան օփեն» մրցաշարին այս տարի մասնակցել է շուրջ 300 շախմատիստ, որի շրջանակում առաջին տեղը գրաված Մամիկոն Ղարիբյանը լրացրել է գրոսմայստերի նորման:

Նշենք, որ «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարն անցկացվում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: