Զարեհ Սինանյանը կգործուղվի Բուլղարիա
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը հոկտեմբերի 21-23-ը ներառյալ կգործուղվի Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)՝ «Եվրոպա-Հայաստան» խորագրով բիզնես ֆորումին մասնակցելու, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին որոշում է ստորագրել։