ԱՄՆ-ն նավթ կվաճառի իր ռազմավարական պաշարներից
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վարչակազմին հանձնարարել է լրացուցիչ միջոցներ մշակել երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդման և ռազմավարական պաշարներից էլ ավելի շատ նավթ վաճառելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հոկտեմբերի 19-ին կհայտարարի ռազմավարական պաշարից ևս 15 մլն բարել նավթի վաճառքի մասին, դրանք կսկսեն մատակարարվել դեկտեմբերին։ Դա արվելու է շուկաներում իրավիճակը կայունացնելու և երկրում բենզինի ինքնարժեքը նվազեցնելու համար։
Սպիտակ տունը նշել է, որ այս քայլը կավարտի վեց ամսվա ընթացքում ազգային պաշարներից 180 մլն բարել նավթ բաց թողնելու իշխանությունների ծրագրի իրականացումը։