Շեյխերը վարձում են ամերիկացի զինվորականներ
Հարյուրավոր պաշտոնաթող ամերիկացի զինվորականներ մեկնում են Սաուդյան Արաբիա և ԱՄԷ՝ աշխատելու, գրում է The Washington Post-ը։
Ըստ հետաքննության՝ 2015 թվականից ավելի քան 500 թոշակի անցած ԱՄՆ զինվորականներ, այդ թվում՝ գեներալներ և ծովակալներ, շահութաբեր աշխատանք են կատարել օտարերկրյա կառավարություններում՝ որպես ռազմական խորհրդատուներ։
Սաուդյան Արաբիայում 2016 թվականից ի վեր ԱՄՆ 15 պաշտոնաթող գեներալներ և ծովակալներ աշխատել կամ շարունակում են աշխատել որպես խորհրդատու Պաշտպանության նախարարությանը, որը գլխավորում է թագաժառանգ և թագավորության փաստացի կառավարիչ Մուհամմեդ բեն Սալմանը: